ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թ-ի փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածի ստուգայցերը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1274 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-19 անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 20 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 1-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 23 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 71%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։ Խախտումներն, ըստ էության, վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։